Հաղթել՝ անպայման չի նշանակում կրակել. Բագրատյանը Փաշինյանի հայտարարութան մասին խոսելիս հիշեց Նժդեհին
««Հաղթելու համար պետք չէ հաղթել»․ մենք բոլոր արտահայտությունները ուղիղ ենք հասկանում։ Այսինքն, ես պետք է ձեզ հետ ոչ թե կռվելով հաղթեմ, այլ իմ վրա աշխատելով, իմ ինտելեկտուալ կարողությունները բարձրացնելով։ Դրանով ձեզ հաղթեմ, ոչ թե բոքսով ձեզ հաղթեմ։ Ուղիղ իմաստով դուք դա պետք է հասկանաք, որ հաղթել՝ անպայման չի նշանակում կրակել, մարդ սպանել», - այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ մեկնաբանելով Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառմանը Փաշինյանի՝ «թևավոր» դարձած արտահայտությունը, թե «պատմությունը դա է ցույց տվել, որ հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին»։
Բագրատյանը թեև նշեց, որ Փաշինյանից մեկնաբանություն չի խնդրել իր հայտարարության վերաբերյալ, բայց մանրամասնեց նաև, որ Փաշինյանը պետությունը հզորացնելու մասին է խոսել։
«Ես չեմ հարցրել մեկնաբանությունը, բայց, եթե չեմ սխալվում, Նժդեհն էր ասում՝ որպեսզի թշնամուդ հաղթես, ունեցիր հզոր պետականություն նրա քթի տակ», - ասաց անխկին ԲՀԿ-ական և ներկայիս ՔՊ-ական պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Տոնոյանին ձերբակալել են․ նոր մասնրամասներ
Քիչ առաջ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ այս պահին խուզարկություն է ընթանում պաշտպանության նախկին նախարար Դա...
Վիզաների սև շուկա է հայտնվել․ աֆղանները վճարում են 200-300 դոլար
Աֆղանստանում արտասահմանյան վիզաների սեւ շուկա է հայտնվել։Ինչպես հայտնում է lenta.ru-ը, Քաբուլի բնակիչ Մոհամադ Հարունը պա...
Դավիթ Տոնոյանը կալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Պաշտպանության նախկին նախարար (2018-2020թթ.) Դավիթ Տոնոյանի նկատմ...