
Պենտագոնի պատվերով միանգամից հինգ նորագույն B-21 ռմբակոծիչ է հավաքվում

Northrop Grumman կորպորացիան Պենտագոնի պատվերով ներկայում միանգամից հավաքում է հաջորդ սերնդի B-21 Raider հինգ ռազմավարական ռմբակոծիչ։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է Defense Brief մասնագիտացված պորտալը՝ հղում կատարելով ԱՄՆ ՌՕՈւ նախարար Ֆրենկ Քենդալի հայտարարությանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Այն պահին, երբ ես ելույթ եմ ունենում, ընթանում է B-21 հինգ ինքնաթիռների հավաքման աշխատանքը, որոնք օգտագործվելու են փորձարկումների համար, Փալմդեյլի (Կալիֆոռնիա նահանգ) ձեռնարկությունում։ Դուք երբեք ինձնից չեք լսի լավատեսական կանխատեսումներ այս կամ այն ծրագրի իրականացման մասին։ Բոլոր ծրագրերը կապված են ռիսկերի հետ, եւ B-21-ի ստեղծման ծրագիրը բացառություն չէ, բայց ներկայում այն հաջողությամբ իրականացվում է»,- պորտալը մեջբերում է նախարարի խոսքերը հաջակցություն ՌՕՈւ-ի Ասոցիացիայի կոնֆերանսում, որը երկուշաբթի տեղի ունեցավ Նեշընըլ Հարբորում (Մերիլենդ նահանգ)։
Ընթացիկ տարեսկզբին ՌՕՈւ ներկայացուցիչները նշում էին, որ Փալմդեյլի Northrop Grumman գործարանում արտադրության տարբեր փուլերում են գտնվում երկու В-21, եւ սպասվում է, որ առաջին Raider-ի թռիչքուղի դուրս գալը տեղի կունենա 2022թ. սկզբին, իսկ առաջին թռիչքը՝ նույն թվականի կեսին։
Նույն ընթացքում Ջո Բայդենը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում հայտարարել է, որ դուրս գալով Աֆղանստանից՝ Միացյալ Նահանգները փակել է անվերջ պատերազմների դարաշրջանը և այժմ անխոնջ դիվանագիտության նոր դարաշրջան է բացում: