Ոստիկանությունը ուժեր է կենտրոնացրել հրապարակին հարակից այգում

Հանրապետության հրապարակում շուտով կմեկնարկի Հայաստանի անկախության 30-ամյակին նվիրված գլխավոր համերգը։ Նախատեսված է դրոններով ցուցադրություն, սիմֆոնիկ նվագախմբի ելույթ, պարեր և այլ կատարումներ։

Պետական մակարդակով անկախության տոնը կնշվի 20։00-ին, իսկ քաղաքացիներին գլխավոր հրապարակ հրավիրել են 19։00-ից։ Նշենք նաև, որ ոստիկանությունը ուժեր է կենտրոնացրել հրապարակին հարակից այգում, հրապարակի տարածքում։ Այս մասին հաղորդում է Pastinfo-ն։ 

Չնայած մի շարք քաղաքացիների, զոհված զինծառայողների հարազատների կոչերին, քաղաքացիները շտապում են հրապարակ՝ դիտելու գունագեղ համերգը։ Նրանց մեծ թիվն են կազմում նաև տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկները։ Երկրի բարձրագույն ղեկավարությունը ներկա է լինելու համերգին, բաժանված են հրավիրատոմսեր։

Նշենք, որ այս պահին զուգահեռ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատների մոմերով երթով քայլում են դեպի Եռաբլուր պանթեոն։

Քաղաքականություն