Նրանց միակ նպատակը հայ-թուրքական հարաբերությունների թունավորումն է․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը վստահ է, որ ամերիկյան գործարարները հստակ դիրքորոշում կորդեգրեն «իրավական ու պատմական իրականությունից հեռու չարակամ քայլերի» դեմ։ Էրդողանը հույս է հայտնել, որ հենց գործարարները ամերիկյան իշխանությունների մոտ հանդես կգան երկու երկրների միջև արգելքների վերացման հարցում։
«Գիտեմ, որ լավ հասկանում եք ինչ-ինչ շրջանակների անհիմն զրպարտչական արշավների վտանգավորությունը, որոնց միակ նպատակը հայ-թուրքական հարաբերությունների թունավորումն է։ Եվ վստահ եմ, որ հստակ դիրքորոշում կորդեգրեք իրավական ու պատմական իրողություններից հեռու չարակամ քայլերի նկատմամբ»,- հայտարարել է Էրդողանը։
«Թուրքիան և ԱՄՆ-ն երկու հզոր ռազմավարական գործընկեր և դաշնակիցներ են 70 տարուց ի վեր։ Այդ համագործակցությունը՝ առանձնահատուկ և ամուր հիմքի վրա, տարիներ ի վեր իր ներդրումն է բերում խաղաղությանը և լայն աշխարհագրության կտրվածքով՝ կայունությանը։ Վերջին շրջանի ճգնաժամային իրադարձությունները ևս մեկ անգամ ի ցույց դրեցին մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության կարևորությունն ու դրա արժեքը»,- այս մասին Էրդողանը հայտարարել է Նյու Յորքում՝ ԱՄՆ բիզնես շրջանակների հետ հանդիպման ժամանակ։
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Վիզաների սև շուկա է հայտնվել․ աֆղանները վճարում են 200-300 դոլար
Աֆղանստանում արտասահմանյան վիզաների սեւ շուկա է հայտնվել։Ինչպես հայտնում է lenta.ru-ը, Քաբուլի բնակիչ Մոհամադ Հարունը պա...
Տոնոյանին ձերբակալել են․ նոր մասնրամասներ
Քիչ առաջ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ այս պահին խուզարկություն է ընթանում պաշտպանության նախկին նախարար Դա...
Դավիթ Տոնոյանը կալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Պաշտպանության նախկին նախարար (2018-2020թթ.) Դավիթ Տոնոյանի նկատմ...