Հայ ազգը վիրավոր է, բայց ոչ կոտրված․ Սերժ Թանկյանը գրառում է կատարել

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System Of A Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը «Ինստագրամի» իր էջում գրառում է կատարել Հայաստանի անկախության 30-ամյակին նվիրված և հապարակել հայկական եռագույնի լուսանկարը։

 

«Երեսուն տարի առաջ խորհրդային 70 տարիներից հետո Հայաստանի ժողովուրդը քվեարկեց անկախության օգտին։ 

Նախորդ տարվա պատերազմի ավերածություններից հետո հայ ազգը վիրավոր է, բայց ոչ կոտրված:

Միացեք մեզ և օգնեք կառուցել ավելի երջանիկ, բարեկեցիկ և ապահով ապագա Հայաստանի և Արցախի համար»,- գրել է նա: 

Քաղաքականություն