«Եթե գնացել-եկել եմ, ուրեմն նորմալ էր». ՊՆ նախարարը` Գորիս -Կապան ճանապարհի վերաբերյալ
ՀՀ պաշտպանության Արշակ Կարապետյանը վստահ է, որ պետությունն ու ժողովուրդը կկարողանան դուրս գալ պատերազմից հետո ստեղծված իրավիճակից։ Կարապետյանն այս մասին ասել է նախագահականում լրագրողների հետ զրույցում։
«Մենք կունանանք այն երազած հայրենիքը, որի համար պայքարել ենք, սակայն դեռ շատ անելիքներ ունենք։ Մենք պետք է հաղթահարենք դժվարությունները և առաջ գնանք աշխատանքով»,–ասել է Կարապետյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե նախարարն ինչ նախադրյալներ է տեսնում երազած հայրենիք կառուցելու, երբ քաղաքացիները Սյունիք գնալու համար անվտանգության խնդիրներից ելնելով` ստիպված են մտորել։ Ի պատասխան Կարապետյանը նշեց, որ մտորելու խնդիր չի տեսնում Սյունիք գնալու հետ կապված։
"Ես էլ եմ անցել Գորիս-Կապան ճանապարհով, նորմալ էր։ Եթե գնացել-եկել եմ, ուրեմն նորմալ էր",–ասել է Կարապետյանը։
Նախարարը հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, որ Սյունիքին կապող այլընտրանքային ճանապարհ կառուցելով`պետք է հրաժարվեն գործող ճանապարհից։ Նա վստահեցրել է, որ նման խնդիր չկա։
Կարապետյանը հրաժարվել է պատասխանել անվտանգությանն առնչվող այլ հարցերին։
Նմանատիպ հոդվածներ
Իգդիրից դեպի Նախիջևան երկաթուղի կկառուցվի․ Էրդողանի նոր հայտարարությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իգդիրից դեպի Նախիջևան կկառուցվեն մայրուղիներ և երկաթուղիներ:&nbs...
Ալիևը խոստացել է համարժեք պատասխան՝ ականապատ դաշտերի հստակ քարտեզների փոխարեն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստացել է համարժեք պատասխան, եթե Հայաստանը փոխանցի ականապատ դաշտերի հստակ քարտեզները. հաղ...
Ալիևի նոր հայտարարությունը՝ Փաշինյանի հետ հանդիպելու վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ վերջինս...
ԱԱԾ-ի հայտարարությունը՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի ձերբակալման վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գ...