Վարդան Ոսկանյանը` Ադրբեջանի սահմանին, իրանական զորավարժության գոտու մասին
Եթե հաշվի առնենք, որ վերջին շրջանում Ադրբեջանի ներսում որոշակիորեն սրվել էր թալիշական խնդիրը՝ հանգեցնելով նույնիսկ այն բանի, որ խիստ չափավոր դիրքորոշումներ ունեցող թալիշական կազմակերպություններից մեկը լուրջ դժգոհություններով հանդես գար, ապա իրանական զորավարժությունների գոտու ընտրությունն ակնհայտորեն պարունակում է միանգամից մի քանի բացահայտ ուղերձ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման սահմանին իրանական զորավարժությունների գոտին ինքնին չափազանց ուշագրավ է։
Դատելով պարսկալեզու աղբյուրների տարածած նյութերից՝ այն ընդգրկում է Ադրբեջանի թալիշաբնակ շրջանների հետ իրանական սահմանի գրեթե ողջ երկայնքը։
Եթե հաշվի առնենք, որ վերջին շրջանում Ադրբեջանի ներսում որոշակիորեն սրվել էր թալիշական խնդիրը՝ հանգեցնելով նույնիսկ այն բանի, որ խիստ չափավոր դիրքորոշումներ ունեցող թալիշական կազմակերպություններից մեկը լուրջ դժգոհություններով հանդես գար, ապա իրանական զորավարժությունների գոտու ընտրությունն ակնհայտորեն պարունակում է միանգամից մի քանի բացահայտ ուղերձ։
Դրանք, ի դեպ, վերջին ուրբաթօրյա աղոթքից հետո խոսուն կերպով ներկայացրել էր ադրբեջանական ուղղությամբ աշխատող իրանցի հոգևորականներից մեկը, նշելով՝ «Առյուծի պոչի հետ մի՛ խաղացեք»։
Նկարում՝ իրանական թռչող օբյեկտների ակտիվությունը զորավարժությունների գոտում»,- գրել է Ոսկանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Իգդիրից դեպի Նախիջևան երկաթուղի կկառուցվի․ Էրդողանի նոր հայտարարությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իգդիրից դեպի Նախիջևան կկառուցվեն մայրուղիներ և երկաթուղիներ:&nbs...
Ալիևի նոր հայտարարությունը՝ Փաշինյանի հետ հանդիպելու վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ վերջինս...
ԱԱԾ-ի հայտարարությունը՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի ձերբակալման վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գ...
Հայտնի է ՌԴ Պետդումայի ընտրությունների արդյունքները
Ռուսաստանում ամփոփում են սեպտեմբերի 17-19-ին տեղի ունեցած 8-րդ գումարման Պետական Դումայի ընտրությունների արդյունքները։ Ը...