Հայտնի է ՌԴ Պետդումայի ընտրությունների արդյունքները
Ռուսաստանում ամփոփում են սեպտեմբերի 17-19-ին տեղի ունեցած 8-րդ գումարման Պետական Դումայի ընտրությունների արդյունքները։ Ընտրատեղամասերը երեք օր բաց են եղել տեղական ժամանակով ժամը 08:00 -ից 20:00 -ն:
Ըստ նախնական արդյունքի՝ առաջադրված 14 կուսակցություններից 5-ը տեղեր կունենան Դումայում՝ քվեների 67,79 տոկոսի մշակման նախնական արդյունքնքի հիման վրա։
Շեմը հաղթահարած 5 կուսակցություններ են․
1․ «Եդինայա Ռոսիա»- 48,28 տոկոս,
2․ ՌԴ Կոմունիստական կուսակցություն- 20,39 տոկոս,
3․ ՌԴ Լիբերալ-Դեմոկրատական կուսակցություն- 7,72 տոկոս,
4․ Արդար Ռուսաստան-Հանուն ճշմարտության- 7,43 տոկոս,
5․ «Նոր մարդիկ» կուսակցություն- 5,58 տոկոս։
Քվեարկության հիմնական օրը սեպտեմբերի 19-ն էր: Խորհրդարանի անդամներն ընտրվում են 5 տարի ժամկետով` խառը համակարգով. 225 պատգամավոր` ըստ կուսակցական ցուցակների, ևս 225 -ը` մեկամանդատ ընտրատարածքներում մեկ փուլով:
Նմանատիպ հոդվածներ
Իգդիրից դեպի Նախիջևան երկաթուղի կկառուցվի․ Էրդողանի նոր հայտարարությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իգդիրից դեպի Նախիջևան կկառուցվեն մայրուղիներ և երկաթուղիներ:&nbs...
Վարդան Ոսկանյանը` Ադրբեջանի սահմանին, իրանական զորավարժության գոտու մասին
Եթե հաշվի առնենք, որ վերջին շրջանում Ադրբեջանի ներսում որոշակիորեն սրվել էր թալիշական խնդիրը՝ հանգեցնելով նույնիսկ այն բ...
«Բոլոր կողմերը տրամադրված են տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը». ՌԴ փոխվարչապետ
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը համոզմունք է հայտնում, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի...
Գազի գնի հետ կապված «Գազպրոմի» հետ բանակցությունները շարունակվում են. Մհեր Գրիգորյան
Գազի գնի շուրջ բանակցությունները Հայաստանի ու Ռուսաստանի միջև շարունակվում են։ Այս մասին այսօր Երևանում հայ-ռուսական գոր...