Քաբուլի օդանավակայանը վերսկսել է աշխատանքը

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանը երկուշաբթի պաշտոնապես վերսկսել է աշխատանքը ներքին և միջազգային չվերթների համար: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է «Աֆղանստան Իսլամական էմիրության» («Թալիբան» շարժում) թվիթերյան էջում հրապարակված գրառման մեջ: 

Աֆղանստանի քաղավիացիայի վարչության որոշմամբ՝ օդանավակայանն աշխատելու է 06:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում: 

Ավիահաղորդակցությունը քաղաքացիական չվերթների համար դադարեցվել էր օգոստոսի 15-ին, երբ թալիբները մտան մայրաքաղաք: Հիշեցնենք, որ դրանից հետո երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հեռացել էր երկրից՝ իշխանությունը թողնելով «Թալիբան» շարժման ձեռքում: 

Օգոստոսի վերջից Կատարից և Թուրքիայից ժամանած մանսագետներն են օգնում կարգավորել օդանավակայանի աշխատանքի հետ կապված տեխնիկական խնդիրները:

Քաղաքականություն