Իրանի դեմ ցանկացած անհիմն գործողություն կարժանանա ջախջախիչ հարվածի․ Իրանի պաշտպանության նախարար

 Իրանի պաշտպանության նորանշանակ նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին հայտարարել է, որ հակառակորդների ցանկացած անհիմն գործողություն կարժանանա Իրանի զինված ուժերի ջախջախիչ պատասխանին:

 

«Իրանն արդեն ցույց է տվել, որ իր պաշտպանունակությունն ու ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված ձեռքբերումները ուղղված են միայն երկրի անվտանգության ապահովմանը, սահմանների պաշտպանությանը և ցանկացած պոտենցիալ սպառնալիքի կամ ագրեսիայի դեմ պայքարին», - Infoteka24-ի փոխանցմամբ մեջբերում է իրանական Tasnimnews-ը:

 

Հիշեցնենք, որ այս օրերին Իրանը զորավարժություններ է անցկացնում Ադրբեջանի հետ սահմանին ՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի համատեղ զորավարժություններից հետո, ինչպես նաև Սյունիքի Գորիս-Կապան ճանապարհին իրանցի վարորդների ձերբակալությունից հետո:

Իր հերթին, Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Արդեբիլիում Այաթոլլահ Ամելին նաև կոչ է արել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին Ադրբեջանին ցուցադրել իրենց կարողությունների կեսը:
 

Քաղաքականություն

Պատահարներ