«Բոլոր կողմերը տրամադրված են տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը». ՌԴ փոխվարչապետ
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը համոզմունք է հայտնում, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը հնարավորություն կտա ավելացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Օվերչուկը նման տեսակետ է հայտնել Երևանում անցկացվող Armenia Business Forum-ի շրջանակում լրագրողների հետ զրույցում:
Նա նախ նշել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ ստեղծված աշխատանքային խումբը հանդիպումներ է ունենում, աշխատում է, վերջին հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի կեսին:«Բոլոր կողմերը տրամադրված են տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: Իհարկե, քննարկվում է, թե ինչպես դա անել, բայց, միանշանակ, ակնհայտ է, որ ապաշրջափակումը և տրանսպորտային ուղու վերականգնումը զգալիորեն նոր հնարավորություններ կստեղծի՝ ընդլայնելու, ավելացնելու ապրանքաշրջանառությունը, այդ թվում՝ ՌԴ-ի և Հայաստանի միջև»,-ասել է Օվերչուկը:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ, հարցին, թե ինչպես կանդրադառնա ապաշրջափակումը տարածաշրջանում և ՌԴ-ի հետ ապրանքաշրջանառության ծավալների վրա, ասաց, որ դժվար կլինի այս պահին ծավալների ճշգրիտ աճ կանխատեսելը:
«Կա երկու հանգամանք, որը դեռևս հետազոտության կարիք ունի: Առաջին հանգամանքը կայանում է նրանում, որ մենք երկար տարիներ, այնուամենայնիվ, եղել ենք սահմանափակումների տիրույթում: Թե ինչ էֆեկտ կունենա ապաշրջափակումը, ակնհայտ է, որ կունենա դրական էֆեկտ, բայց թե ծավալային իմաստով ինչ կլինի՝ պետք է շարունակենք հետազոտել»,-ասել է փոխվարչապետը:
Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու համաձայնություն էր ձեռք բերվել հունվարի 11-ին, Մոսկվայում՝ երեք երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով:
Նմանատիպ հոդվածներ
Իգդիրից դեպի Նախիջևան երկաթուղի կկառուցվի․ Էրդողանի նոր հայտարարությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իգդիրից դեպի Նախիջևան կկառուցվեն մայրուղիներ և երկաթուղիներ:&nbs...
Հայտնի է ՌԴ Պետդումայի ընտրությունների արդյունքները
Ռուսաստանում ամփոփում են սեպտեմբերի 17-19-ին տեղի ունեցած 8-րդ գումարման Պետական Դումայի ընտրությունների արդյունքները։ Ը...
Վարդան Ոսկանյանը` Ադրբեջանի սահմանին, իրանական զորավարժության գոտու մասին
Եթե հաշվի առնենք, որ վերջին շրջանում Ադրբեջանի ներսում որոշակիորեն սրվել էր թալիշական խնդիրը՝ հանգեցնելով նույնիսկ այն բ...
Գազի գնի հետ կապված «Գազպրոմի» հետ բանակցությունները շարունակվում են. Մհեր Գրիգորյան
Գազի գնի շուրջ բանակցությունները Հայաստանի ու Ռուսաստանի միջև շարունակվում են։ Այս մասին այսօր Երևանում հայ-ռուսական գոր...