Հայաստանը Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Միջազգային դատարան

Հայաստանը ՄԱԿ-ի միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ դատավարություն է նախաձեռնել՝ ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիային համապատասխան: Այս մասին հինգշաբթի հայտնել Է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Հայկական կողմի ներկայացրած հայցում նշվում է, որ «Ադրբեջանը տասնամյակներ շարունակ ռասայական խտրականության է ենթարկել Հայաստանին», որն արտահայտվել է նաեւ զանգվածային սպանությունների, կտտանքների եւ այլ խախտումների մեջ:

Հայցում կա նաեւ Ադրբեջանի նկատմամբ ժամանակավոր ապահովիչ միջոցներ սահմանելու պահանջ։

Քաղաքականություն