ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախատեսվում է 1 մլրդ դոլար հատկացնել Քաջարան-Սիսիան ճանապարհի կառուցման համար․ Քերոբյան
«Դուք գիտեք, որ մենք ունենք նաև շրջանցիկ ճանապարհ (խմբ. - Կապանից Գորիս տանող), որը լավը չէ, բայց որը աշխատող ճանապարհ է, և վատագույն դեպքում մենք, այսպես ասած, «Պլան Բ»-ն ունենք: Մենք հիմա ինտենսիվ աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի այդ ճանապարհն անցնելու համար դառնա ավելի հարմար: Ինչպես նաև գիտեք, որ «Հյուսիս-Հարավ»-ի Քաջարան-Սիսիան հատվածի առումով արդեն շատ մոտ ենք գործնական, խոշոր քայլեր անելուն: Կառավարությունն, իմիջիայլոց, նախատեսում է մոտավորապես 1 մլրդ դոլար (487 մլրդ դրամ) ներդնել Քաջարան-Սիսիան հատվածի շինարարության մեջ», - լրագրողներին հայտնեց Էկոնոմիկայի նախարարը:
Քերոբյանը չի կարծում, թե միջպետական ճանապարհին Ադրբեջանի առաջացրած խնդիրների պատճառով Իրանը կդադարեցնի բեռնափոխադրումները Հայաստանի տարածքով՝ դեֆիցիտ առաջացնելով տնտեսության մեջ:
«Ես շատ լավ գիտեմ Իրանի հետ առևտրի բաղադրությունը, բայց չեմ կարծում, որ խոշոր չափի պրոբլեմ կա: Իհարկե, խոչընդոտ է առաջացել, և վստահ եմ՝ այդ խոչընդոտը կհաղթահարվի շատ մոտ ապագայում», - նշեց նախարարը:
Խնդիրները Սյունիքի միջպետական ճանապարհին սրվել էին օգոստոսի վերջին, երբ ադրբեջանական զինուժը փակել էր Կապան-Գորիս միջպետական ճանապարհի՝ պատերազմից հետո իր հսկողության տակ անցած Կարմրաքար-Շուռնուխ և Գորիս-Որոտան հատվածները:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Ադրբեջանի Հանրապետության ոստիկանությունը ճանապարհի՝ պատերազմից հետո ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած հատվածում կանգնեցնում և ստուգում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների և բեռների փաստաթղթերը:
Տեղի ունեցածի կապակցությամբ Հայաստանում Իրանի դեսպանատունը հայտարարեց, որ ճանապարհների խոչընդոտների վերացումը օրակարգային է Իրանի համար: Ըստ հայտարարության՝ Իրանն ուշադիր հետևում է Կովկասի տարածաշրջանում վերջին ամիսներին տեղի ունեցող զարգացումներին և հետամուտ է լինելու հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ առևտրի դյուրացման տարբեր եղանակներին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սպասում ենք ղեկավարներին Երևանում». Փաշինյանի ելույթը՝ ՀԱՊԿ-ում
Սպասում ենք ղեկավարներին Երևանում։ Փաշինյանի ամբողջական ելույթը՝ ՀԱՊԿ-ում։
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անկախության առթիվ բոլոր պետական ծառայողները, ներառյալ ընդդիմադիրները, սիմվոլիկ պարգև են ստացել․ ՔՊ պատգամավորը՝ պարգևավճարների մասին
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այսօր պատգամավորները պարգևավճար են ստացել,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք ուշադիր հետևում ենք Աֆղանստանում և նրա շուրջ զարգացումներին․ Փաշինյանի ելույթը՝ ՀԱՊԿ և ՇՀԿ համատեղ նիստում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Շանհայի համագործակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե սահմանազատումից հետո պարզվի, որ ադրբեջանցիների տեղակայված դիրքերը հայկական են, շատ դժվար է լինելու նրանց հետ շպրտել․ Օհանյան
Եթե սահմանազատումից հետո պարզվի, որ ադրբեջանցիների տեղակայված դիրքերը հայկական են, շատ դժվար է լինելու նրանց հետ շպրտել։...