
Հիվանդանոցում բուժվողների 97-98 տոկոսը պատվաստված չեն կամ ամբողջկան պատվաստում չեն ստացել․ Ավանեսյան

Հիվանդանոցային զբաղվածության 97-98 տոկոս կազմում են այն քաղաքացիները, որոնք պատվաստված չեն կամ ամբողջկան պատվաստում չեն ստացել: ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանի հաղորդմամբ՝ Հայաստանում մահճակալային ֆոնդը շատ արագ է սպառվում, այս պահին ծավալված է 2044 մահճակալ, որոնցից զբաղված է 1860-ը.
«Միայն վերակենդանացման բաժանմունքում 319 մահճակալից 289-ը զբաղված են»,-ասաց Ավանեսյանը:
Նախարարն ընդգծեց, որ կորոնավիրուսը հաղթահարելու գերխնդիրն է՝ ծանր, ծայրահեղ ծանր և մահվան դեպքերը նվազեցնելը, որպեսզի առողջապահության համակարգը հասցնի պատշաճ բուժօգնություն ցուցաբերել բոլոր հիվանդներին.
«Մեր միացյալ ջանքերի շնորհիվ պետք է հնարավորինս կառավարելի շրջանակներում պահենք հիվանդության տարածումը և թույլ տանք, որ պայքարը բժիշկների արդյունավետ լինի»,-ասաց նա: