ԱԺ աշխատակազմը ձեռնարկել էր բոլոր նախազգուշական միջոցները, հավաքվել էր պլաստիկե շշերը. «Հրապարակ»

«Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի անդրանիկ նիստն էր, և բոլորը սպասում էին, որ նոր մարտերի ականատես կլինենք, բայց նիստը զարմանալիորեն խաղաղ անցավ: Չնայած ԱԺ աշխատակազմը բոլոր նախազգուշական միջոցները ձեռնարկել էր, և նիստերի դահլիճից նախօրոք հավաքել էին ջրի շշերը։

Հիշեցնենք, որ ջրի պլաստիկե շշերը, որպես զենք, առաջինը կիրառեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` նետելով այն պատգամավոր Հայկ Սարգսյանի ուղղությամբ, ապա մյուսները ներգրավվեցին այդ մարտերում, բայց մի քանի օր անց ջրի շշերը կրկին դրվել էին սեղաններին, քանի որ կրքերը հանդարտվել էին։ Երեկ դրանք հավաքվել էին ի պատիվ Նիկոլ Փաշինյանի, որ հանկարծ որևէ մեկի մտքով չանցներ շշով հարվածել նրան»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Քաղաքականություն