
Եթե Հայաստանի իշխանությունները զորքերը հետ չքաշեին խորհրդային սահմաններով, դա աղետալի կլիներ մեզ համար. վարչապետ

Եթե Հայաստանի իշխանությունները զորքերը հետ չքաշեին խորհրդային սահմաններով, այսինքն՝ Խորհրդային Միության գոյության շրջանի սահմաններով, դա աղետալի կլիներ մեզ համար: Այս մասին սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստում Կառավարության ժամին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Ըստ Փաշինյանի՝ որոշում է կայացվել պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը:
«Ընդ որում, որոշումը կայացվել է ոչ միանձնյա, այլ քննարկումների եւ խորը վերլուծությունների հիման վրա: Ճիշտ է, դրանից հետո քննարկումների որոշ մասնակիցներ հայտարարեցին, որ իրենք տեղյակ չեն եղել», - նկատեց վարչապետը:
Նա նաեւ հավելեց, որ այս հարցի փակ քննարկումն ապահովելու դեպքում կկարողանա ապացուցել կայացված որոշման ճիշտ լինելը: