ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանվել Գրիգորյանի գործը ծուռ է գնացել․ Ջհանգիրյան
ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարց ուղղեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին։ Նա նշեց, որ վերջինս խոսելով գեներալ Մանվել Գրիգորյանի գործի մասին հայտարարել է, որ «փուչիկը հենց սկզբից էլ շատ փչեցին, խտացրած կաթի և տուշոնկաների հետ ինքը կապ չի ունեցել»։
«Հայտնի է, որ Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահող դատավորը եղել է հայտնի Մացոն՝ Մնացական Մարտիրոսյանը։ Որպես ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Ձեզ նման դատավորների վարքագիծը մտահոգո՞ւմ է։ Շարունակո՞ւմ եք մնալ նույն կարծիքին Մանվել Գրիգորյանի հետ կապված»,- հետաքրքրվեց Խամոյանը։
Ի պատասխան պատգամավորի հարցի՝ Ջհանգիրյանը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ շարունակում է կարծել, որ Մանվել Գրիգորյանը անուրանալի ներդրում է ունեցել Արցախի ազատագրման խնդրում․ «Ես կարծում եմ այն ժամանակ իր հանդեպ այդ պրոցեսը ծուռ է գնացել»,- ասաց նա։
Խամոյանի այն հարցին, թե ի վերջո ո՞վ մահվան տարավ Մանվել Գրիգորյանին՝ Ջհանգիրյանը չկարողացավ շատ բան ասել։
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսաստանը պաշտպանելու է բոլորի կողմից ճանաչված ՀՀ սահմանները սեփականի պես․ ՌԴ սենատոր
Ռուսաստանը պաշտպանելու է բոլորի կողմից ճանաչված ՀՀ սահմանները սեփականի պես, ելնելով ՀԱՊԿ–ում հանրապետության անդամակցությ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարմիրբերետավորներ կառավարության շենքի մոտից բերման ենթարկեցին զոհված զինծառայողի հարազատին
Քիչ առաջ կարմիրբերետավորներ կառավարության շենքի մոտից բերման ենթարկեցին զոհված զինծառայողի հարազատին, որը միայնակ ակցիա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պուտինը հետևել է «Արևմուտք-2021» ուսումնավարժանքներին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նիժեգորոդի մարզի «Մուլինո» զորավարժարանում հետևել է «Արևմուտք-2021» վարժանքների հիմն...