ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ-ից ասել են, որ Գորիս-Կապան ճանապարհին տեղի ունեցողն իրենց լիազորություններից դուրս է, մարզպետն էլ ասում է՝ անհանգստանալու կարիք չկա. Աննա Գրիգորյան
ԱԺ նախագահը հարցուպատասխանի ժամանակ փաստացի կերպով ընդունեց, որ չի տիրապետում` ինչ է կատարվում Սյունիքում, և ինչպիսի պայմաններում են առաջացել այն անվտանգային ռիսկերը, որ այսօր այնտեղ կան։ Այս մասին ԱԺ ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«ՀՀ-ում ԱԺ նախագահն ի պաշտոնե երկրորդ մարդն է, և եթե թիվ մեկ մանդատ ունեցող կառույցի ղեկավարը առհասարակ չգիտի՝ ինչ է կատարվում Սյունիքում, սա ինչպես կարելի է բացատրել»։ Աննա Գրիգորյանը շեշտեց, որ իշխանությունները հանձնել են Գորիս- Կապան միակ միջպետական ճանապարհը։
«Պարոն Սիմոնյանը հետաքրքրվում էր` արդյոք ես հարցապնդումներ ուղարկել եմ այս իրավիճակով պայմանավորված, այո, հենց այն նույն օրը, երբ փակվել էր Գորիս- Կապան ճանապարհը, ես հարցապնդումներ եմ ուղարկել տարբեր գերատեսչություններին` հասկանալու այդ հատվածում երթևեկությունը ինչ տրամաբանությամբ պետք է կարգավորվի։ Առայժմ ինձ ՊՆ-ից է նամակ եկել, ասում են, որ այս հարցերն իրենց լիազորություններից դուրս է։ Մարզպետն էլ երեկ գնացել, ասում է` «ադրբեջանցիներն իրենց տարածքում են դրել, ռուսներն էլ այնտեղ են, անհանգստանալու կարիք չկա», բա դուք ինչի՞ համար եք, դուք իշխանությո՞ւն եք, թե՞ իշխանություն չեք։ Ժողովրդի անունից խոսողները ճիշտ կանեն ժողովրդի հետ խոսեն և բացատրեն, թե մարդիկ ինչ խնդիրների առջև կարող են կանգնել»,- ասաց Աննա Գրիգորյանը։
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսաստանը պաշտպանելու է բոլորի կողմից ճանաչված ՀՀ սահմանները սեփականի պես․ ՌԴ սենատոր
Ռուսաստանը պաշտպանելու է բոլորի կողմից ճանաչված ՀՀ սահմանները սեփականի պես, ելնելով ՀԱՊԿ–ում հանրապետության անդամակցությ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր գերթանկարժեք հանգստից հետո լարվածությունը պետք է անցած լինի. պատգամավորը՝ Ալեն Սիմոնյանին
Հենց նոր հնչում էր այն օրհներգը, որը դուք այդպես ջանադրաբար փորձում էիք փոխել. սա իմիջիայլոց: Այս մասին, այսօր՝ սեպտեմբե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պուտինը հետևել է «Արևմուտք-2021» ուսումնավարժանքներին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նիժեգորոդի մարզի «Մուլինո» զորավարժարանում հետևել է «Արևմուտք-2021» վարժանքների հիմն...