«Իրանցի վարորդներից ադրբեջանցիները 250 դոլար փող են ուզում». Կարեն Քոչարյան
Ադրբեջանի ոստիկանությունը Որոտանի մոտ ներկա պահին ազգությամբ հայերին, հայկական համարանիշներով մեքենաները չի ստուգում, առայժմ Իրանից եկած մեքենաներն են ստուգում, նկարում են փաստաթղթերն ու ճանապարհում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը։
Նշենք, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։
«Եթե թուրքը ոստիկանության այդ պոստը տեղադրել է, դրա հետեւանքները շատ վատ են։ Տվյալների համար 250 դոլար փող են ուզում, որը չեմ կարող ասել՝ որքանով է ճիշտ, վարորդներն են ասել դա»,- ասել է նա։
Ըստ փոխքաղաքապետի՝ այդ գործընթացը ՀՀ քաղաքացիների նկատմամբ լուրջ հոգեբանական ազդեցություն է թողնում. «Գալիս ես ու ճանապարհին թուրք ոստիկանը կանգնած՝ ստուգում է իրանցուն, ու չգիտես՝ քեզ ստուգելո՞ւ է, թե՞ ոչ։ Հասկանում եք, թե ինչ հոգեբանական ճնշվածություն է լինում»։
ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդմամբ` ծառայության սահմանապահ զորքերը եւ Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողները համատեղ աշխատանքներ են իրականացնում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Վիզաների սև շուկա է հայտնվել․ աֆղանները վճարում են 200-300 դոլար
Աֆղանստանում արտասահմանյան վիզաների սեւ շուկա է հայտնվել։Ինչպես հայտնում է lenta.ru-ը, Քաբուլի բնակիչ Մոհամադ Հարունը պա...
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը. ադրբեջանցիները ջղաձգվում են
Գնումների ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթի համաձայն ՝ այս տարվա օգոստոսի...
Կրակոցներ՝ Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ․ հայկական կողմը կորուստ ունի․ ոչ պաշտոնական
Թելեգրամյան ալիքները հայտնում են, թե կեսգիշերին կրակոցների ձայներ են լսվել ադրբեջանական կողմից` Սյունիքի մարզի Կապանի շր...