Ինչ կարող են անել գործատուները հոկտեմբերի 1-ից ․ իրավաբանը մանրամասնում է
Ապօրինի աշխատանքից ազատելու դեպքում առնվազն մեկ տարի հետո ստիպված կլինեք վճարել ամբողջ տարվա հարկադիր պարապուրդի գումար միանվագ, գումարած դատական ծախսեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:
«Ինչ կարող են անել գործատուները հոկտեմբերի 1-ից, երբ ՀՀ առողջապահության նախարարի 20․08.2021թ.-ի N 65-Ն հրամանով իրենց վրա դրվել է հակաիրավական պարտավորություն, իսկ իրենք բարեխիղճ են և չեն ուզում խախտել ՀՀ ԱՕ-ը։
ՀՀ ԱՕ 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Աշխատանքային իրավունքները կարող են սահմանափակվել ՄԻԱՅՆ ՕՐԵՆՔՈՎ, որն այս դեպքում առկա ՉԷ։
ՀՀ ԱՕ 33-րդ հոդվածով սահմանվում է, որ գործատուների կողմից ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆՈՐՄԵՐ ՊԱՐՈՒՆԿՈՂ այլ նորմատիվ իրավական ակտերի, ․․․ պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է ոլորտի լիազորված տեսչական մարմինը՝ ՕՐԵՆՔՈՎ նախատեսված դեպքերում կիրառելով պատասխանատվության միջոցներ:
Համաձայն Կառավարության 30.04.2020 թվականի N 718-Ն որոշման՝ տեսչական մարմնի կողմից համապատասխան ստուգումը պետք է իրականացվի ստուգաթերթով, որի վերջում ստորագրում է տեսչական մարմնի ծառայողը և տնտեսվարողը (գործատուն)։ Ստուգաթերթիկի լրացումից հետո մի ստորագրեք այն, վերջում նշում կատարելով, որ համաձայն չեք արձանագրված խախտման հետ, դրա ՀԱԿԱԻՐԱՎԱԿԱՆ լինելու հիմքով։ Հորդորեք որպեսզի տուգանքի վերաբերյալ ակտը ուղարկեն փոստային ծառայության միջոցով, այնուհետև այն բողոքարկեք վերադասության կարգով, իսկ արդյունքի չհասնելու դեպքում դատական կարգով։
Վերոնշյալ հրամանով խախտվում են ՀՀ սահմանադրության սահմանված համաչափության սկզբունքը (78-րդ հոդված), ինչպես նաև՝ Սահմանադրության 57-րդ հոդվածը (Աշխատանքի ընտրության ազատությունը և աշխատանքային իրավունքները) և ՀՀ աշխատանքային օրենսգրքի մի շարք էական դրույթներ։
Պետությանը թույլատրվում է իրականացնել մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակումներ այնքանով, որքանով դրանք պիտանի են և անհրաժեշտ են սահմանադրական այլ իրավունքների իրացման նպատակով։
Առողջապահության «իրավաբան» նախարարը, ով այսօր խոսում էր ֆանտաստիկ հիմարություններով մանիպուլացնելուց, բոլոր հարցազրույցներում վկայակոչում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքը, այնինչ իր ստորագրած հրամանը հակասում է այդ օրենքի առնվազն 25-րդ հոդվածին, որի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի գրավոր հրաժարվելու բժշկական միջամտությունից կամ պահանջելու ընդհատել այն:
Հավատացեք, ապօրինի աշխատանքից ազատելու դեպքում առնվազն մեկ տարի հետո ստիպված կլինեք վճարել ամբողջ տարվա հարկադիր պարապուրդի գումար ՄԻԱՆՎԱԳ, գումարած դատական ծախսեր»,- գրել է իրավաբանը։
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Վիզաների սև շուկա է հայտնվել․ աֆղանները վճարում են 200-300 դոլար
Աֆղանստանում արտասահմանյան վիզաների սեւ շուկա է հայտնվել։Ինչպես հայտնում է lenta.ru-ը, Քաբուլի բնակիչ Մոհամադ Հարունը պա...
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը. ադրբեջանցիները ջղաձգվում են
Գնումների ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթի համաձայն ՝ այս տարվա օգոստոսի...
Կրակոցներ՝ Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ․ հայկական կողմը կորուստ ունի․ ոչ պաշտոնական
Թելեգրամյան ալիքները հայտնում են, թե կեսգիշերին կրակոցների ձայներ են լսվել ադրբեջանական կողմից` Սյունիքի մարզի Կապանի շր...