Քաղաքականություն
Հյուսիսային Կորեան նոր թևավոր հրթիռի փորձարկումներ է իրականացրել
Հանգստյան օրերին Հյուսիսային Կորեան մեծ հեռահարության նոր թևավոր հրթիռի հաջող փորձարկումներ է իրականացրել։ Ինչպես հայտնում է Yonhap գործակալությունը, հաջողությամբ փորձարկվել են հրթիռի մասերը, շարժիչները, կառավարման և ուղղորդման համակարգը, մարտագլխիկները, կատարվել են թռիչքային տարբեր փորձարկումներ։
Փհենյանի կողմից մեծ հեռահարության թևավոր հրթիռի մշակումը շարունակվել է վերջին երկու տարիներին։ Դրա համար նախատեսված արկը հանդիսանում է վիթխարի կարևորության ռազմավարական զենք։
Արձակված նոր հրթիռները թռել են 7580 վայրկյան՝ հանրապետության տարածքի և տարածքային ջրերի վրայով և խոցել 1,5 հազար կմ հեռավորության վրա գտնվող թիրախները։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նոր հրթիռի բնութագրերը բավարարում են նախագծային պահանջները։
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
5.0