Բաքվում վրդովված են Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարությունից. Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հայտարարությանը` նշելով, թե իբր ԼՂ հակամարտությունն «անցյալում է»: «ԱՄՆ դեսպանի նման հայտարարությունն անընդունելի է: Հակամարտությունն անցյալում է, Ադրբեջանն ապահովել է իր տարածքային ամբողջականությունը, իսկ Ադրբեջանի նախագահի 2021 թվականի հուլիսի 7 -ի հրամանագրով ստեղծվել են Արևելյան Զանգեզուրի և Ղարաբաղի տնտեսական շրջանները: Այս տարածքները Ադրբեջանի անբաժանելի մասն են, և որևէ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող»,- այս մասին Trend-ին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան՝ մեկնաբանելով Հայաստանում ԱՄՆ դեսպանի խոսքերը: Հիշեցնենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ավելի վաղ ասել էր. «Քարտուղար Բլինքենը շատ տարբեր առթիներով շարադրել է մեր այս հանձնառությունը: Եւ, իհարկե, 30 տարվա պատերազմի եւ լարվածության իրավիճակը, մեկ գիշերվա ընթացքում չի կարող լուծվել, սակայն կան հիմնավոր բաներ, որոնք մենք կարեւորում ենք, եւ ինչպես նշեցի, մենք չենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծված է եւ այն մնալու է Մինսկի խմբի օրակարգում»:
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Վիզաների սև շուկա է հայտնվել․ աֆղանները վճարում են 200-300 դոլար
Աֆղանստանում արտասահմանյան վիզաների սեւ շուկա է հայտնվել։Ինչպես հայտնում է lenta.ru-ը, Քաբուլի բնակիչ Մոհամադ Հարունը պա...
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը. ադրբեջանցիները ջղաձգվում են
Գնումների ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթի համաձայն ՝ այս տարվա օգոստոսի...
Կրակոցներ՝ Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ․ հայկական կողմը կորուստ ունի․ ոչ պաշտոնական
Թելեգրամյան ալիքները հայտնում են, թե կեսգիշերին կրակոցների ձայներ են լսվել ադրբեջանական կողմից` Սյունիքի մարզի Կապանի շր...