ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սամալյոտի ձենը որ լսեցի, Աստված դառավ իմս». գերությունից վերադարձած Արամայիս Տոռոզյանի ապրումները
Գրեթե երկու ամսվա գերությունից հետո Հայաստան է վերադարձել գորիսեցի Արամայիս Տոռոզյանը, ով Սև լճի տարածում զինվորներին սնունդ տանելիս, մառախուղի պատճառով կորցրել էր ճանապարհը և գերեվարվել ազերիների կողմից։
Հիմա, երբ արդեն տանն է, հարազատներով շրջապատված, Արմոն, ինչպես կոչում են նրա մտերիմները, չի ուզում խոսել անցած օրերի, գերության ընթացքում ապրած զգացումների մասին։ Ասում է միայն, որ անչափ կարոտում էր աղջկան՝ Լիլիթին ու մտածում էր, որ եթե չվերադառնա, դուստրը ոնց կդիմանա վշտին։
Նաև պատմում է, որ սկզբում չի իմացել, որ իրեն Հայաստան են տեղափոխում, բայց մեքենայի մեջ, լսելով ինքնաթիռի ձայննը, այլևս չի կարողացել զսպել ուրախությունը, և շարժասանդուղքը գրեթե մի թռիչքով է բարձրացել՝ ասես օդով։
Հայաստան տեղափոխվելուց հետո մայրաքաղաքի բուժհաստատություններից մեկում բուժզննություն անցնելիս նրան են այցելել բազմաթիվ գերեվարված զինվորների ծնողներ՝ ցույց տալով իրենց որդիների լուսանկարները, փորձելով պարզել, թե արդյո՞ք չի հանդիպել նրանց։ Այս մասին խոսելիս, Արամայիսն այլևս չի կարողանում զսպել հուզմունքը։
Գրպանից հանում է փաստաթղթերը, մանրադրամներ, հեռախոսը, որոնք վերջին օրը վերադարձրել էին իրեն։ Ասում է, որ չնայած տնեցիների անհամաձայնությանը, որոշել է շարունակել սնունդ տեղափոխել․ «Բա մեր բանակը․․․»։
Տեսանյութը՝ Գորիսի մամուլի ակումբի։
Նմանատիպ հոդվածներ
Հուզիչ կադրեր Փարիզից. ծափերի ներքո Ֆրանսիան հրաժեշտ տվեց լեգենդին
Փարիզի Հաշմանդամների տանն այսօր վերջին հրաժեշտը տվեցին լեգենդին՝ աշխարհահռչակ դերասան Ժան Պոլ Բելմոնդոյին: 88-ամյա դերաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկու հայ ռազմագերիներիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց Երեւանում
Երևանի «Էրեբունի» ռազմական օդանավակայանում վայրէջք է կատարել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռը ՝ երկ...
Հայտնի են Հայաստան վերադարձող գերիների անունները. Sputnik Արմենիա
Հայտնի են Բաքվից Երևան վերադարձող հայ 2 ռազմագերիների անունները։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` Հայաստան են վ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 85-ամյա Ալեն Դելոնը և 87-ամյա Պիեռ Ռիշարը Բելմոնդոյի հոգեհանգստի արարողությանը
85-ամյա Ալեն Դելոնը և 87-ամյա Պիեռ Ռիշարը Բելմոնդոյի հոգեհանգստի արարողությանը: Հիշեցնենք՝ Փարիզի Հաշմանդամնե...