Ինչ է քննարկել ՀՀԿ-ն. նիստը գլխավորել է Սերժ Սարգսյանը
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը: Այս մասին հայտնում են ՀՀԿ գործադիր մարմնից: Նիստի ընթացքում քննարկվել են ինչպես երկրի ներքաղաքական իրավիճակն, այնպես էլ տարածաշրջանային զարգացումները։
Արձանագրվել են կապիտուլյանտ վարչախմբի կողմից Հայաստանի ինքնիշխանության հետևողական մսխման, արտաքին և անվտանգային մարտահրավերներին անադեկվատ լինելու, աշխարհաքաղաքական հերթական արկածախնդրության դրեւորումները։ Ի գիտություն է ընդունվել կուսակցության միջազգային կապերի զարգացման և նոր նախաձեռնությունների վերաբերյալ տեղեկատվությունը։
Հանրապետականը հետևողական է լինելու իր ունեցած փորձը, կապերը, գիտելիքները և հնարավորությունները ազգային օրակարգի առաջնահերթությունների համար ծառայեցնելու գործում։ Քննարկվել է կուսակցության մասնակցության հարցը գալիք ՏԻՄ ընտրություններին։
Որոշվել է մի շարք համայնքներում առաջադրել սեփական թեկնածուներ, մասնավորապես՝ Գյումրի քաղաքում Հանրապետականը առաջադրել է կուսակցության Շիրակի տարածքային կազմակերպության ղեկավար Արտյոմ Ղուկասյանի թեկնածությունը եւ հաստատել է ավագանու թեկնածուների ցուցակը։
Ինչ վերաբերում է այլ համայնքներին, Հանրապետականը բաց է լինելու մյուս ընդդիմադիր թեկնածուներին աջակցելու շուրջ քաղաքական քննարկումների համար։ Ընդգծվել է հասարակության լայն շերտերի հետ մշտական շփումների եւ հետադարձ կապի կարեւորությունը, այդ թվում՝ կուսակցական պատգամավորների ներգրավմամբ։
Որոշում է կայացվել վերսկսել Անդրանիկ Մարգարյանի անվան Քաղաքական դպրոցի դասընթացները։
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը. ադրբեջանցիները ջղաձգվում են
Գնումների ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթի համաձայն ՝ այս տարվա օգոստոսի...
Վիզաների սև շուկա է հայտնվել․ աֆղանները վճարում են 200-300 դոլար
Աֆղանստանում արտասահմանյան վիզաների սեւ շուկա է հայտնվել։Ինչպես հայտնում է lenta.ru-ը, Քաբուլի բնակիչ Մոհամադ Հարունը պա...
Ադրբեջանական լրատվականը խոսում է Տիգրանաշենի մասով փաստաթղթի ստորագրման մասին. Սոֆյա Հովսեփյան
ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ադրբեջանական լրատվականը խոսում է Տիգրանաշենի մասով փաս...