Արցախում էլ է ընդլայնված խորհրդակցություն անցկացվել. որն է օրակարգը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 10-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն։ ԱՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տրամադրելու հետ կապված հարցերը։
Կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել վերոնշյալ հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սամվել Շահրամանյանը։
Նախագահ Հարությունյանը շահագրգիռ մարմինների պատասխանատուներին հանձնարարել է հստակեցնել կարգավիճակ տալու մոտեցումներն ու ընթացակարգը՝ բացառելով ոչ արդար որոշումները։
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Գումարը 45 րոպեով ենք գցել հաշվին ու հանել, իսկ տան համասեփականատեր լինելու մասին չենք իմացել. Խաչատրյանը` չհայտարարագրված միջոցների մասին
Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանից «Իրազեկ քաղաքաց...
Պեսկովի պատասխանը` պատերազմի մասին Զելենսկու հայտարարությանը
Կրեմլում «ցավով» են ընդունել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խոսքերը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լիամասշտաբ պատեր...
Արցախի ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանը հրաժարականի դիմո՞ւմ է ներկայացրել. մանրամասներ
Հայկական մամուլում տեղեկություններ են տարածվում, որ Արցախի ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանը հրաժարականի դիմում է...