Ադրբեջանի հիստերիայից հետո՝ ՌԴ կառավարությունը հեռացրեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ձևակերպումը
Ադրբեջանի բարձրացրած հիստերիայից հետո՝ սեպտեմբերի 3-ին ՌԴ կառավարության միասնական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքի «Գնումներ» բաժնում օգտագործված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» եզրույթը հեռացվել է կայքից:
Այժմ, գտնվելու վայրը նշվում է պարզապես «Ռուսաստանի Դաշնությունից դուրս», իսկ ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների առաքման վայրը` « Ադրբեջանի Հանրապետություն »:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն այս առիթով բողոքի նոտա էր հղել ՌԴ ԱԳՆ: