«Վրաստանը մահանում է». Սաակաշվիլին կվերադառնա հայրենիք` անկախ հետևանքներից
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կրկին անդրադարձել է Վրաստան վերադառնալու ցանկությանը՝ ընդգծելով, որ գնալու է հայրենիք «անկախ նրանից, թե դա ինչ հետևանք կունենա», Tert.am-ի փոխանցմամբ գրում է apsny.ge-ն:
«Այս տարիների ընթացքում առաջին անգամ ես ասացի, որ կգամ՝ անկախ հետևանքներից: Կյանքումս առաջին անգամ ասացի, որ այժմ եկել է այն գիծը, որից այն կողմ մենք կորցնում ենք մեր հայրենիքը ... Հիմա բոլորս պարտավոր ենք, այլ ելք չկա: Վրաստանը մահանում է, Վրաստանը անհետանում է քարտեզից, և մենք բոլորս նկատում ենք այս իրավիճակը, մեր երկիրը գտնվում է շատ ծանր վիճակում», - ասել է Միխեիլ Սաակաշվիլին:
Օրերս Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անդրադարձել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ հայրենիք վերադառնալու մտադրությանը:
«Եթե նա ուզում է գալ, թող գա: Արդեն 8-9 տարի է, ինչո՞ւ չի կարող գալ, ի՞նչ եք կարծում, որովհետև վախկոտ է, նապաստակ, վախկոտ մարդ», - ասել է Ղարիբաշվիլին՝ Սաակաշվիլիի այն հայտարարության վերաբերյալ, ըստ որի՝ երկուշաբթի կհայտարարի Վրաստանի հետ կապված իր ծրագրերի մասին:
Ինչպես լրագրողներին տված հարցազրույցում նշել է Ղարիբաշվիլին, Սաակաշվիլիի հերթական «հիմար սադրանքը» միայն ժպիտ է առաջացնում:
«Ես շատ եմ ուզում, որ Սաակաշվիլին գա, մենք շատ կզվարճանանք: Ես նրան խոստացել եմ, որ փողկապերի շատ գեղեցիկ հավաքածու կպատրաստեմ և կուղարկեմ բանտ՝ վերանորոգված բանտ: Սա Սաակաշվիլիի ճակատագիրն է», - ասել է Ղարիբաշվիլին:
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Ով է Արարատի մարզի նոր մարզպետը
Կառավարությունն ընդունեց որոշում, որով Կարեն Սարգսյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավո...
Էրդողանն իր փեսա Սելջուկ Բայրաքթարին է պատրաստում նախագահի պաշտոնի համար
Թուրքական մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր կրտսեր փեսային՝ Սելջու...
Հայտնի է` ինչ են քննարկել Պուտինն ու ԵԽ նախագահը Ղարաբաղի հարցի մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շո...