Վաշինգտոնն ու Բրյուսելը խրախուսում են Ղրիմի նկատմամբ Ուկրաինայի դիվերսիաները. Զախարովա
Վաշինգտոնն ու Բրյուսելը քաջատեղյակ են՝ Ղրիմի նկատմամբ Ուկրաինայի բոլոր դիվերսիաներին, իսկ Արևմուտքն իր լռությամբ միայն նպաստում է Կիևի իշխանությունների հակառուսական գործունեությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Դիվանագետը ուշադրություն է հրավիրել օգոստոսի 23-ին Ղրիմի Պերեվալնոյե բնակավայրի շրջանում գազատարի հատվածում տեղի ունեցած դիվերսիայի վրա, որը, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տվյալներով, կազմակերպել էր Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը:
«Ուկրաինայի տարածքից Ղրիմի նկատմամբ մշակվող եւ ղեկավարվող դիվերսիաները ոչ թե պարզապես իրողություն են դարձել, այլ ուկրաինական ուղղության վրա Արեւմուտքի քաղաքականության նոր կանոնականություն՝ չնկատել փաստերը, ցանկացած հակառուսական ակտիվության մեջ աջակցել Կիեւի ռեժիմին: Հայտնի՞ են արդյոք արևմտյան մայրաքաղաքներին այդ հրեշավոր դեպքերի մանրամասները։ Այո. Հայտնի են։ Վաշինգտոնն ու Բրյուսելը, բոլորն էլ գիտեն ու լռում են, իսկ դրանով առնվազն սատարում են, եթե ոչ մասնակցում», - նշել է Զախարովան իր Telegram-ալիքում։
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Ով է Արարատի մարզի նոր մարզպետը
Կառավարությունն ընդունեց որոշում, որով Կարեն Սարգսյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավո...
Էրդողանն իր փեսա Սելջուկ Բայրաքթարին է պատրաստում նախագահի պաշտոնի համար
Թուրքական մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր կրտսեր փեսային՝ Սելջու...
Հայտնի է` ինչ են քննարկել Պուտինն ու ԵԽ նախագահը Ղարաբաղի հարցի մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շո...