
Նախարար զոհվել է փորձելով փրկել հայտնի ռեժիսոր Ալեքսանդր Մելնիկին. երկուսն էլ զոհվել են

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչեևը զոհվել է` փորձելով փրկել հայտնի ռեժիսոր Ալեքսանդր Մելնիկին։ Այս մասին հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը։
«Ալեքսանդր Մելնիկը գտնվել է միջգերատեսչական վարժանքների վայրում, որոնց անց էին կացվում Ռուսաստանի ԱԻՆ գոտում։ Ռեժիսորը Նորիլսկ է մեկնել՝ իր նոր վավերագրական ֆիլմի համար վայր ընտրելու համար, որը նվիրված էր Արկտիկայի եւ Հյուսիսային ծովային ճանապարհի զարգացմանը»,- հայտնել է գերատեսչությունը։
Հիշեցնենք` Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Եվգենի Զինիչևը զոհվել է ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ՝ փորձելով փրկել մեկ այլ մարդու կյանք։
Օգոստոսին նա դարձել էր 55 տարեկան։ Փրկարարական ծառայությունը ղեկավարում էր 2018-ից։
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել արկտիկական գոտում արտակարգ իրավիճակներից պաշտպանվելու միջգերատեսչական վարժանքների ժամանակ՝ Նորիլսկում։