Միրզոյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահը քննարկել են ԼՂ հարցը
Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Խովաևին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունը:
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման կարևորությունը:
Նախարար Միրզոյանը հայկական կողմի աջակցությունն է հայտնել 44-օրյա պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության համատեղ հայտարարություններին, որտեղ ընդգծված է հանրահայտ սկզբունքների և տարրերի հիման վրա հակամարտության տևական և կայուն կարգավորման անհրաժեշտությունը։
Արարատ Միրզոյանը շեշտել է առաջնահերթ հումանիտար խնդիրների հասցեագրման հրատապությունը։ Այս համատեքստում ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Ղազինյանը` Փաշինյանի ուղղությամբ շիշ նետելու մասին
Ես հակված չեմ որևէ շիշ նետել որևէ մեկի ուղղությամբ, երկու անգամ շիշը եկավ իմ ուղղությամբ, մեկ անգամ գլխիս կպավ, մեկ անգա...
Ադրբեջան այցից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահը Հայաստանում է
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Խովաևը ժամանել է Երևան և հանդիպել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյ...
Փոխնախարարն ազատվել է պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայութ...