Ադրբեջանա-թուրքական զորավարժությունները պաշտոնական Ստեփանակերտը համարում է նոր մարտահրավեր. Լուսինե Ավանեսյան
Պաշտոնական Ստեփանակերտը Արցախի՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում իրականացվող ցանկացած գործողություն՝ այդ թվում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, համարում է նոր մարտահրավեր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը:
«Ոչ միայն այդ զորավարժությունները, այլ նաեւ Արցախի՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում կատարվող ցանկացած իրադարձություն դիտարկում ենք որպես նոր մարտահրավեր, որին պետք է պատրաստ լինել, եւ այդ սկզբունքի հիման վրա էլ կառուցվում են բոլոր այն քայլերը, որոնք ձեռնարկվում են Արցախի իշխանությունների կողմից»,- նշել է Ավանեսյանը:
Արցախի նախագահի խոսնակի փոխանցմամբ՝ նշված գործընթացների առնչությամբ որոշակի քննարկումներ տեղի են ունենում Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ առաքելության հրամանատարության հետ, բայց ձեռնպահ մնաց մանրամասներ հայտնելուց:
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը. ադրբեջանցիները ջղաձգվում են
Գնումների ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթի համաձայն ՝ այս տարվա օգոստոսի...
Վիզաների սև շուկա է հայտնվել․ աֆղանները վճարում են 200-300 դոլար
Աֆղանստանում արտասահմանյան վիզաների սեւ շուկա է հայտնվել։Ինչպես հայտնում է lenta.ru-ը, Քաբուլի բնակիչ Մոհամադ Հարունը պա...
«Նրա՝ Շուշի գնալն ուղղակի փիառ էր». տան սեփականատերը պատմում է, թե ինչու էր արցախցի կինը փորձել Շուշի գնալ. NEWS.am
երջին խոսակցությունների ժամանակ Իզաուրան Բալասանյանն ասում էր՝ ես գնում եմ ռուս խաղաղապահների մոտ, հրաժարվելու եմ իմ ազգ...