Ջալալ Հարությունյանը հարցաքննվել է
Օրերս 44-օրյա պատերազմի մասով հարուցված քրեական գործով կալանավորվել էր սպա Գեւորգ Գեւորգյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է Ջալալ Հարությունյանը, գրել է armlur.am-ը։
Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ Զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության ժամանակ, անձնական շահագրգռվածությունից ելնելով` սեփական կյանքը փրկելու նպատակով, ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպա, մայորը դրսևորել է իշխանության անգործություն, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ 2021թ. օգոստոսի 25-ին վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով։
Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որն օգոստոսի 28-ին բավարարվել է: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը. ադրբեջանցիները ջղաձգվում են
Գնումների ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթի համաձայն ՝ այս տարվա օգոստոսի...
«Պարտավոր չեմ բոլոր քրեական անցյալ ունեցողներին իմանալ». Կարեն Գիլոյանը` Կանեւսկոյին տրված շնորհակալագրի մասին. Aravot
Aravot.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նախարարության անունից շնորհակալագիր է հանձնել «Արտ...
«Օրենքով գողերի»-ի, «օբշյակներ»-ի դեմ պայքարը՝ միֆ. ով է իշխանությունների մտերիմ քրեական հեղինակությունը․ Armlur
Ինչպես հայտնի է՝ 2020 թվականին փետրվարի 18-ին ՀՀ նախագահը ստորագրել էր ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լր...