Հասարակություն

ՀՀ նոր անձնագրերի մատակարարման հետ կապված խնդիրներ կան

ՀՀ նոր անձնագրերի մատակարարման հետ կապված խնդիրներ կան
Վերջին շրջանում քաղաքացիների կողմից ահազանգեր են հնչում, որ Հայաստանի անձնագրային և վիզաների վարչության տարբեր բաժանմունքների աշխատակիցներ նոր անձնագիր ստանալու համար դիմողներին տեղեկացնում են, ո�…

Վերջին շրջանում քաղաքացիների կողմից ահազանգեր են հնչում, որ Հայաստանի անձնագրային և վիզաների վարչության տարբեր բաժանմունքների աշխատակիցներ նոր անձնագիր ստանալու համար դիմողներին տեղեկացնում են, որ նոր անձնագրեր չկան, և պետք է սպասել 1 ամիս այն ստանալու համար:

 

«Արմենպրես»-ը ոստիկանություն է դիմել պարզաբանում ստանալու համար, թե որն է քաղաքացիներին նոր անձնագրերի տրամադրումն ուշացնելու պատճառը:

 

Ոստիկանությունը պարզաբանել է, որ նոր անձնագրերի մատակարարման հետ կապված խնդիր է առաջացել, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով:
 

Այլ մանրամասներ ոստիկանությունից չհայտնեցին, սակայն խոստացան խնդրի առնչությամբ ավելի մանրամասն պաշտոնական հաղորդագրություն տարածել:

 

«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքի համաձայն` անձնագիրը Հայաստանի Հանրապետությունում տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը կամ քաղաքացու ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց:

Նմանատիպ հոդվածներ

Հասկանո՞ւմ եք, որ ինչ որ չորացած ծառի համար անարգանքի սյունին եք գամել, հոգեկան տրավմաներ եք պատճառում զգացմունքներ, ապրումներ ու հույզեր ունեցող կենդանի մարդուն. Յաշա Սոլոմոնյան

«Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի» նախագահ Յաշա Սոլոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է . «Մի քանի օր է, ին...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250