Կան տարածքներ, որոնք ընդհանրապես չեն վերահսկվում, կարող են դիվերսիաներ լինել, մարդկանց գողանան․ Օնիկ Ավագյան
Որեւէ երաշխիք չկա, որ ճանապարհները կրկին չեն փակվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Բարձրավան համայնքի ղեկավար Օնիկ Ավագյանը։
«Մինչեւ այս միջադեպն էլ վտանգ կար։ Կան տարածքներ, որոնք ընդհանրապես չեն վերահսկվում ոչ մեկի կողմից, նույնիսկ կարող են դիվերսիաներ լինել, մարդկանց գողանան։ Ամեն դեպքում մենք թուրքի հետ գործ ունենք, ոչ թե նորմալ, քաղաքակիրթ ազգի։ Հիմա էլ երաշխիք չկա, որ ճանապարհները նորից չեն փակվի, իսկ այլընտրանքային ճանապարհն էլ շատ վատ վիճակում է»,- լրատվականի հետ զրույցում նշել է նա։
Օնիկ Ավագյանը չի ցանկացել մեկնաբանել, թե ինչու էր Նիկոլ Փաշինյանն ադրբեջանցի զինծառայողների կողմից փակված ճանապարհը Կառավարության նիստի ժամանակ ադրբեջանական անուններով նշել՝ Չայզամի եւ Էյվազլի.
«Թող ինքն իր ասածները մեկնաբանի։ Միայն կարող եմ ասել, որ Չայզամի կոչվող տարածքը հայկական է՝ Նոր Առաջաձոր է, իսկ Էյվազլին ժամանակին ադրբեջանաբնակ է եղել, վերեւի մասը թուրքերինն էր, ներքեւը՝ մերը»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրր կայքում
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի են Հայաստան վերադարձող գերիների անունները. Sputnik Արմենիա
Հայտնի են Բաքվից Երևան վերադարձող հայ 2 ռազմագերիների անունները։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` Հայաստան են վ...
Հասկանո՞ւմ եք, որ ինչ որ չորացած ծառի համար անարգանքի սյունին եք գամել, հոգեկան տրավմաներ եք պատճառում զգացմունքներ, ապրումներ ու հույզեր ունեցող կենդանի մարդուն. Յաշա Սոլոմոնյան
«Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի» նախագահ Յաշա Սոլոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է . «Մի քանի օր է, ին...
ՀՀ նոր անձնագրերի մատակարարման հետ կապված խնդիրներ կան
Վերջին շրջանում քաղաքացիների կողմից ահազանգեր են հնչում, որ Հայաստանի անձնագրային և վիզաների վարչության տարբեր բաժանմուն...
«ՀՀ յուրաքանչյուր բնակչի ուսերին կա առնվազն 3000 դոլար պարտք». Հոխիկյան
Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը. «2018-ին Հայաստանի պետական պարտքը 6,7 մլրդ դոլար էր։ Վատ էր, ահավոր վատ էր, նախկինների...