Թշնամուն զգուշացնում ենք՝ հայ ժողովուրդը չի հանդուրժելու ևս մեկ կապիտուլյացիա․ Սաղաթելյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարություն է տարածել, որում ասված է.


 

«Սիրելի' հայրենակիցներ

Թուրք-ադրբեջանական տանդեմը ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելուց հետո հայ ժողովրդի նկատմամբ սանձազերծել է հերթական հանցագործությունը՝ փակելով կենսական նշանակության ճանապարհները՝ Հայաստանի հարավում ստեղծելով հումանիտարճգնաժամ։

Հայաստանի Հանրապետության իշխանությունների պարտվողականքաղաքականությունը, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, բայց իրականում նորկապիտուլյացիայի գնալու ցանկությունը, ինչպես նաև խաղաղության միակողմանի քարոզը մեզ կանգնեցրել են հերթական դժբախտության շեմին։ Գործադիր իշխանությունն՝ իր ղեկավարով հանդերձ, շարունակումէ չհասկանալ, որ տարածաշրջանային խաղաղության հաստատումը ենթադրում է երկկողմանի կամք ու ցանկություն, ինչն ադրբեջանականկողմում իսպառ բացակայում է։

Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջների պայմաններում ի պաշտոնե Հայաստանի շահերի պաշտպանությանը կոչված անձը Սյունիքի հայկական տարածքները խայտառակ կերպով կոչում է ադրբեջանական անվանումներով՝ տուրք տալով Ալիևի ցինիկ պահանջներին։

Սիրելի հայրենակիցներ, ինչպես պնդում էինք նախընթաց ամիսներին՝ մեր երկիրը վտանգի տակ է, ճգնաժամը՝ չհաղթահարված։

Փաստ է, որ գործող իշխանությունը ոչ ցանկություն, ոչ էլ, առավել ևս, կարողություն ունի համախմբելու մեր հասարակությունը և պաշտպանելու մեր ժողովրդին ու պետականությունը։

Թշնամին օր օրի ավելի է լկտիանում՝ փորձելով հասնել մեր պետության անվտանգային համակարգի ամբողջական կազմաքանդմանը, տարածքի մի կարևոր հատվածի նվաճմանը և էթնիկ զտմանը։ Այս պայմաններում,գործող իշխանությունը հայտարարում է Թուրքիայից դրական ազդակների մասին։ Փաստորեն, թուրք-ադրբեջանականծավալապաշտական քայլերի ու գործողությունների իշխանական ընկալումն այդպիսին էր։

Սիրելի՛ ժողովուրդ, համախմբվելու, մեր երկիրն ու պետականությունը ոչնչացման վտանգից փրկելու հրամայականը կենսական անհրաժեշտություն է։ Ալիևին վերստին զգուշացնում ենք՝ հայ ժողովուրդը չի՛ հանդուրժել և չի՛ հանդուրժելու ևս մեկ կապիտուլյացիա, իսկ իր և Նիկոլի պայմանավորվածությունները մնալու են իբրև իրենց անձնական հարաբերությունների վերհուշ»։



 

Քաղաքականություն