Փաշինյանը խոսեց Գորիս–Կապան ավտոճանապարհին ադրբեջանական սադրանքի մասին․ ի՞նչ դիրքորոշում ունի իշխանությունը այս հարցում
Ադրբեջանի կողմից Գորիս–Կապան ավտոճանապարհը փակելը հակասում է 2020-ի դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հույս ունեմ, որ իրավիճակը րոպե առաջ կկարգավորվի։ Քաղաքական առումով ինձ համար միանշանակ է, որ այդ ակցիան արվել է մեր` առաջ քաշած խաղաղության օրակարգին հարվածելու, այդ օրակարգը վարկաբեկելու համար։ Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` մեր ծառայողները պետք է զգոն և ուշադիր լինեն. մյուս կողմից, Հայաստանին էլ ամուր նյարդեր են պետք, քանի որ խաղաղության օրակարգը պետք է զարգացվի։
Փաշինյանը նշեց` Սյունիքի ճանապարհների հետ կապված իրադրության ստեղծումը մեզ համար անկանխատեսելի չէր և այս ընթացքում աշխատել են նոր ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ։ Սակայն Գորիս–Կապան ճանապարհի բացումը, ըստ նրա, տարածաշրջանային կայունության շատ լավ խորհրդանիշ կարող է լինել։
«Ադրբեջանական կողմը պնդում է, որ իրենց քայլը կապված է այն հանգամանքի հետ, որ դրա նախորդ օրը դանակահարվել է ադրբեջանցի մի սպա։ Մեր նախնական ստուգումները ցույց են տվել, որ հայկական կողմը որևէ առնչություն չունի միջադեպի հետ, և այս հարցում պատրաստ ենք համատեղ քննության Հայաստանի, ՌԴ–ի և Ադրբեջանի հետ»,–ասաց Փաշինյանը։
Նա նշեց նաև, որ մինչև տարեվերջ Տաթև–Աղվան ճանապարհի հիմնանորոգումը պետք է ավարտվի, նախանշված մյուս հատվածների շինարարությունը նույնպես պետք է ավարտին հասցվի։
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության թեմային` Փաշինյանը նշեց, որ որոշակի դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից։ Նա իր խոսքն ամփոփեց ասելով, որ այդ ազդակները կգնահատեն և դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանեն։
Նմանատիպ հոդվածներ
Ես երբ 5 տարեկան էի ու գնում էի շուկա, այնտեղ շատ ադրբեջանցիներ միրգ-բանջարեղեն էին վաճառում․ Քերոբյան
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, լրագրողների հարցերին ի պատասխան, վերահաստատեց Նիկոլ Փաշինյանի՝ երեկ արած հայտարարու...
Քասախի համայնքապետը՝ Աննա Մկրտչյանի հայրիկը թալանել է 41 մլն դրամ․ 1-in.am-ի հաղորդմամբ՝ բացահայտվածը դեռ ծաղիկներն են
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը երեկ տեղեկացրեց, որ Կոտայքի մարզի Քասախ համայնքին պատճառվել է ավելի քան 41...
Ահավասիկ նորընծա արտաքին գործերի նախարարի առաջին քայլը մեր բարեկամ պետության հանդեպ․ Բաբայան
«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբականն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Պարսկերենին փոքրիշատե ծանոթ յուրաքանչյ...
Սուքիասյանը բարոյական իրավունք չունի քննադատելու Վազգեն Սարգսյանին. Սասուն Միքայելյան
Խաչատուր Սուքիասյանը ոչ մի բարոյական իրավունք չունի, որ Վազգեն Սարգսյանի քննադատի: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել...