«Մի քանի հոգով հարձակվեցին վրաս». Ղազինյանն ասում է` եթե ՆԱՏՕ–ի զորքն էլ բերեն` չեն լռելու
Ազգային ժողովում այսօր` օգոստոսի 25–ին տեղի ունեցած հերթական քաշքշուկներից մեկի ժամանակ մի քանի հոգով հարձակվել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի վրա։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ղազինյանը։
«Ուզում են մեզ լռեցնել, բայց եթե ՆԱՏՕ–ի բանակը բերեն այստեղ, իրենց չի հաջողվելու մեզ լռեցնել։ Մեկ բան ակնհայտ է` վերջին միջադեպը լավ կազմակերպված էր և երկրի բարձրագույն իշխանության կողմից հրահանգված էր, քանի որ իրենց դուր չի գալիս մեր որակումները»,–ասաց Ղազինյանը` հավելելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանից են հրահանգ ստացել այդկերպ պատժելու ընդդիմությանը։
Նրա խոսքով` ԱԺ–ում նման իրավիճակի համար պատասխանատու է երկրի բարձփրագույն իշխանությունը։ Ղազինյանը նշեց` եթե առկա լինեն հանցակազմի տարրեր այսօրվա միջադեպերի ժամանակ, ապա իրենք հանցագործության մասին հաղորդում կտան։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի նախագահի հայտարարությունը՝ Հայաստանի վերաբերյալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցին։«Արմենպրես»-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞վ առաջինը շիշը նետեց Հայկ Սարգսյանի վրա
Տեսանյութում երևում է, որ Հայկ Սարգսյանի խոսքերից հետո առաջինը Սեյրան Օհանյանը շշով հարվածեց Հայկ Սարգսյանին:Մանրամասներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խելոք պահի քեզ հլը արա. ԱԺ-ում այս անգամ շշեր էին շպրտում միմյանց վրա
ԱԺ-ում չի դադարում կրքերը բորբոքովել: ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ կրքերը բորբոքվեցին: Մանրամասներ...
Ալիևի նոր մեղադրանքները Հայաստանին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը օգոստոսի 24-ին հայտարարել է, որ եթե ժամանակին պատժամիջոցներ կիրառվեին Հայաստանի ն...