Այսօրվա շշանետումը մեր բանակի ամենամեծ հարվածներից մեկն էր. Քոչարյան

Դահլիճում կան մարդիկ, որոնք չեն ուզի, որ հոկտեմբերի 27-ի մասին խոսենք, բայց հոկտեմբերի 27-ից սկսվեց մեր երկրի մարտունակ բանակի գահավիժումը։ ԱԺ-ում ասաց «ՔՊ» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ 

«Այսօրվա շշանետումը բացառիկ շշանետում էր և անհաջող։ Ես հայտնի եմ 7-րդ գումարման ԱԺ-ում շշանետման կանխելու գործընթացում, բայց 8-րդ գումարումում չհասցրեցի։ Շշանետողը գեներալ-գնդապետ էր։ Շշանետում էր իր նախկին զինվորի ուղղությամբ։ Պատկերացրեք՝ պարոն Օհանյանի մոտ շիշ չլիներ, այլ զենք լիներ, իրեն կարո՞ղ էր տիրապետել։ «Հայաստան» դաշինքը մտածելու բան ունի։ Այստեղ կա քոքերը մաշեցնող լիդերի ներկայությունը, որի կողմից գեներալ-գնդապետը նշանակվել է «Հայաստան» խմբակցության ղեկավար»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։ 

Վերջինս նկատեց՝ երբ խորհրդարանում իրավիճակը լարվեց և պատգամավորների միջև քաշքշուկ սկսվեց, Աղվան Վարդանյանի դեմքին հրճվանք էր. 

«Ես նրան դիտողություն արեցի։ Պարոն Վարդանյան ինչի՞ վրա էիք հրճվել։ Սա պատերազմի դաշտ չէ, և ընտրություններն ավարտվել են։ 

Պետք է աշխատքնե, հանձնաժողովները պետք է ձևավորվեն, 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը պետք է ձևավորվի։ Այսօրվա շշանետումը մեր բանակի ամենամեծ հարվածներից մեկն էր»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Քաղաքականություն