Հասարակություն
Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ կսահմանվի մինչև 245 մլն խորանարդ մետր. խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Նախագիծն ընդունվեց 64 կողմ և 19 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Նախագծով առաջարկվում է 2021 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչև 245 մլն մ3:
Ինչպես հիմնավորեց նախագծի հիմնական զեկուցող, Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը՝ Հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքում սահմանվել է սակավաջրություն, որն էլ հիմք է հանդիսացել օրենքի նախագծի մշակման համար:
Նմանատիպ հոդվածներ
Հերթական ապատեղեկատվությունն է. ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին
Ձերբակալվել է Ստավրոպոլի քրեական հետախուզության պետի տեղակալ Ռուսլան Աբովյանի սպանության կասկածյալներից մեկը
Գեղարքունիքի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին ծանր վիրավորում ստացած Արման Աթասյանի կյանքին վտանգ չի սպառնում. News
Ավելին Հասարակություն բաժնից
Լայնածաված խափանումներ Facebook և Messnger հավելվածներում
4.5