Տավուշի սահմանային ևս 6 գյուղերում ռուս սահմանապահներն ուղեկալ կտեղադրեն. «Հետք»
Տավուշի մարզի սահմանային Այգեպար, Պառավաքար, Այգեհովիտ, Բերքաբեր, Կոթի, Դովեղ գյուղերում ռուս սահմանապահներն ուղեկալներ կտեղադրեն, իսկ Ոսկեպարում այն արդեն տեղադրված է։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Ազատամուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Բեգինյանը։
Նրա խոսքով՝ ռուս սահմանապահներն արդեն 6 օր է, ինչ Ազատամուտում են։ Այս պահին գյուղում 2 ռուս սահմանապահ կա, ևս 10-ը՝ ազգությամբ հայ, տեխնիկական աշխատողներ են։
«Սահմանապահները ժամանակավոր տեղակայվել են Ազատամուտում մինչև իրենց հիմանական անձնակազմը կգա, մոտ՝ 50 հոգի, ու կսկսեն ուղեկալի տեղակայման աշխատանքները Այգեհովիտի վարչական տարածքում։ Այգեհովիտում 2 տարածք են նայել, որը կհավանեն, էնտեղ էլ կտեղակայվեն»,- ասաց Արթուր Բեգինյանը։
Հարցին, թե ինչու են ռուս սահմանապահները տեղակայվում Տավուշում, Բեգինյանը պատասխանեց․
«Մարզային ղեկավարության խոսքով, վարչապետն էլ իր խոսքում նշեց, որ ամբողջ հանրապետության տարածքում պիտի տեղակայվեն։ Իրենց ասելով՝ անվտանգության նկատառումներից ելնելով, որպեսզի սահմանային խախտումներ չլինեն»։
Լուսանկարում՝ Տավուշի մարզի Պառավաքար համայնքը
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Ռուս զինծառայողներն ի՞նչ գործողություններ են կատարում Տավուշի սահմանագծին. մարզպետը մանրամասնում է. «Հետք»
Ժամը 16:00-ի սահմաններում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնել է, որ ռուս զինծառայողները սահման...
Հայաստանը պատրաստ է սահմանային խնդիրների ռազմական լուծմանը․ Независимая Газета
Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը օգոստոսի 10-ին աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել՝ իր ռուս գործընկեր Ս...
Հայաստանը հոկտեմբերի 19-ին համաձայն է եղել կանգնեցնել պատերազմը. Ռուբեն Ռուբինյանը պատմեց, թե ինչ է եղել հետո
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը մանրամասնել է, թե ինչու 2020 թվականի սեպտեմբերի 27-ից թուրք-ադրբեջանական...