Դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ Վրաստանը չի պատրաստվում վերականգնել. Կոբախիձե
Վրաստանը չի պատրաստվում բանակցություններ վարել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին՝ Մոսկվայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչման պատճառով, սակայն պատրաստ է քննարկել տնտեսական և հումանիտար հարցերում փոխգործակցության խորացումը: Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն:
«Մենք հստակ որոշված քաղաքականություն ունենք այդ հարցերի (ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնում) շուրջ: Կան կարմիր գծեր, որոնք պայմանավորված են ապաշրջափակմամբ և Արևմուտքի հետ մեր ինտեգրմամբ: Այդ կարմիր գծերի շրջանակում կարելի է քննարկել ամեն ինչ, սակայն մենք չենք կարող խոսել դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին»,- ասել է Կոբախիձեն:
Միևնույն ժամանակ նա հավելել է, որ Վրաստանը պատրաստ է ՌԴ-ի հետ քննարկել աևտրային, տնտեսական և հումանիտար հարաբերությունների խորացումը: «Ինչ վերաբերում է առևտրային, տնտեսական և հումանիտար հարցերին, ապա այդ առումով մենք միշտ երկխոսություն ենք ունեցել, և այն կարող է շարունակվել»,- ասել է վրացի գործիչը:
Վրաստանը ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է 2008 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման պատճառով: Դիվանագիտական հարաբերությունների խզման ժամանակ Վրաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ պահպանում է հյուպատոսական հարաբերությունները: 2009 թվականի մարտից Թբիլիսիում Շվեյցարիայի դեսպանատանը կից գործում է ՌԴ շահերի բաժին, որտեղ աշխատում է ռուսական դիվանագիտական և տեխնիկական անձնակազմը: Մոսկվայում ևս Շվեյցարիայի դեսպանությանն առընթեր ձևավորվել է Վրաստանի շահերի բաժին:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ վարչապետ, Կարապետյանը՝ ՊՆ, Նարեկ Մկրտչյանը՝ աշխատանքի և սոցհարցերի նախարար․ նախագահի նշանակումները
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվել է վարչապետ, Սուրեն Պապիկյանին՝ փոխվարչապետ, Արշա...
Արևմտյան 7 երկիր ՌԴ-ին կոչ է արել «անհապաղ դուրս բերել իր զինված ուժերը Վրաստանի տարածքից»
Արևմտյան յոթ երկիր Ռուսաստանին կոչ է արել հետ կանչել Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումը: Համապատասխ...
Ինչու ՌԴ-ն չի կարող տեղակայել իր սահմանապահներին հայ-ադրբեջանական սահմանին․ ՌԴ ԱԳ ներկայացուցիչ
Ռուսաստանը չի կարող տեղակայել իր սահմանապահներին հայ-ադրբեջանական սահմանին, քանի որ մի կողմից առկա է կողմերի միջեւ վստահ...
Կարող եմ պատմել, թե ինչ են արել նախկինները․ Անդրեասյանը՝ խոստացված վենդետաների մասին
Արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանը լրագրողներին հավատացրեց, որ կարող է պատմել, թե ինչ են արել նախկիննե...