Ռուսները ինքնաթիռ են ստեղծում՝ միջուկային պատերազմի ժամանակ օգտագործելու համար
Վորոնեժում սկսվել է զորքերի կառավարման ինքնաթիռի ստեղծումը՝ լայնաֆյուզելաժային Իլ-96-400Մ-ի բազայի վրա: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով պաշտպանական արդյունաբերական համալիրի իր աղբյուրին:
«Ռուսական օդատիեզերական ուժերը Իլ-96-400Մ-ի հիմքով երկու օդային հրամանատարական կետ կստանան: Մեկի արտադրությունը ընթացքի մեջ է»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հեռանկարում չի բացառվում կառավարման երրորդ օդային կետի պատվերը։ Նախագիծը կրում է «Զվենո-3Ս» անվանումը։
Օդանավի ռադիոհամալրումը թույլ կտա հրամաններ հասցնել զորքերին, այդ թվում՝ ռազմավարական ավիացիային, շարժական և հանքային արձակման կայանքներին, ռազմավարական միջուկային զենք կրող սուզանավերին՝ 6 հազար կիլոմետր շառավղով։
«Դատաստանի օրվա» ինքնաթիռները կգան փոխարինելու գործող Իլ-80-ններին, որոնք ստեղծվել են ուղևորատար Իլ-86-ի հիման վրա։ Նոր Իլ-96-ների հեռաթռիչքը նախորդի համեմատ կրկնակի մեծ կլինի։
Ինչ է հայտնի Ռուսաստանի հինգերորդ սերնդի նորագույն թեթև կործանիչի մասին
Այս ինքնաթիռները նախատեսված են երկրի բարձրագույն ղեկավարության տարհանման և զորքերի կառավարման համար՝ ցամաքային և արբանյակային ենթակառուցվածքի ոչնչացման դեպքում: Ինքնաթիռները կարող են վերալիցքավորել օդում, թռիչքի ընթացքում դրանց ուղեկցում են կործանիչները։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ի՞ նչ են քննարկել երկու ղեկավարները
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:Կողմե...
Նիկոլ Փաշինյանը պատվիրակություններ է ուղարկում Իրան, Ռուսաստան ու Բելառուս
Նիկոլ Փաշինյանը պատվիրակություններ է ուղարկում Իրան, Ռուսաստան ու Բելառուս.Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և...
«Ռուսական մարզերը երբեք չեն կարող լինել և չեն լինի որևէ գործարքի առարկա». Պեսկով
Ռուսաստանի մարզերը երբեք այլ երկրների հետ գործարքների առարկա չեն լինի, երեքշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մա...
Իսրայելի բանակը հավաստել Է հարվածը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ռազմակայանին
Իսրայելական կործանիչները հուլիսի լույս 26-ի գիշերը հարված են հասրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ պաղեստինյան արմատական շարժման...