Ռուսաստանը` Եվրամիության` Հայաստանին ու Ադրբեջանին օգնելու ցանկության մասին
Ռուսական կողմը ողջունում է երկխոսության հաստատման հարցում Հայաստանին ու Ադրբեջանին օգնելու Եվրամիության ցանկությունը։ Ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները, այդ թեմայով հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Եթե միջնորդական ջանքերը խաղաղություն, կայունություն, կանխատեսելիություն են բերում և օգնում են իրականացնել գոյություն ունեցող պայմանավորվածությունները, ապա դրանք կարելի է միայն ողջունել», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Անդրադառնալով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը՝ Պեսկովը նշել է, որ գործընթացը վատ չի ընթանում, բայց Մոսկվան դեմ չէ միջնորդական լրացուցիչ ջանքերին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մշտական կապի մեջ է և՛ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, և՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Դուք գիտեք, որ եռակողմ պայմանավորվածությունները կնքվել են նախագահ Պուտինի բավական եռանդուն մասնակցությամբ, և դրանք իրականացվում են նախագահ Պուտինի բավական եռանդուն մասնակցությամբ», - ասել է Պեսկովը:
Նա հավելել է, որ այժմ կողմերը զբաղվում են հենց ձեռք բերված պայմանավորվածությունների հարցերով։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ի՞ նչ են քննարկել երկու ղեկավարները
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:Կողմե...
Նոր տարածքնե՞ր. ինչ են պայմանավորվել Փաշինյանն ու Ալիևը. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ընտրություններից ուղիղ 1 ամիս անց Հայաստանի սահմանին սկսված էսկալացիան, ըստ որոշ տեղեկ...
ՀՀ իշխանությունները Ադրբեջանին են հանձնել պետական գաղտնիք պարունակող փաստաթղթեր. «Փաստինֆո»
ՀՀ իշխանությունները Ադրբեջանին են հանձնել պետական գաղտնիք պարունակող փաստաթղթեր։ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...
Հայտնի է, թե ինչ կանի «Հայաստան» դաշինքը իր պատգամավորական մանդատները
«Հայաստան» դաշինքը որոշել է վերցնել պատգամավորական մանդատները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ...