Օրվա լրահոս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մերձմոսկովյան Ժուկովսկի քաղաքում անցկացվող ՄԱԿՍ-2021 միջազգային ավիացիոն և տիեզերական սրահի բացման ժամանակ ծանոթացել է մեկ շարժիչով աշխատող Checkmate ռուսական նոր կործանիչի հնարավորություններին։ Կործանիչի առաջին մատակարարումները նախատեսվում է սկսել 5.5 տարի անց, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

 

«Սուխոյ» ԹՄԻ–ն Ռուսաստանում հինգերորդ սերնդի առաջին թեթև բազմանպատակային կործանիչ է։ Ինչպես ավելի վաղ գործակալությանը հայտնել էր Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը, տվյալ ինքնաթիռը հեռանկարային բնութագրեր ունի, այդ թվում բարձր թռիչքային որակներ, լայն հարվածային և հետախուզական հնարավորություններ, ռադիոէլեկտրոնային սարքավորումների նորագույն համալիրներ, ցածր ռադիոլոկացիոն նկատելիություն։

 

Ցուցահանդեսի ժամանակ պետության ղեկավարին ներկայացվեց նաև «Ансат-М» ուղղաթիռը, որը «Ансат» սերիական թեթև ուղղաթիռի արդիականացված տարբերակն է, նոր Ка-62 միջին բազմանպատակային ուղղաթիռը, ծանր դասի Ка-32А11М արդիականացված ուղղաթիռը, VRT300 անօդաչու ուղղաթիռը և Ми-171А3 առաջին մասնագիտացված ռուսական ուղղաթիռը, որը նախատեսված է ծովային հարթակների վրա թռչելու համար։


 

Վերջին նորություններ