ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը ծանոթացել է ռուսական նոր կործանիչի հնարավորություններին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բացեց ավիացիոն և տիեզերական տեխնիկայի ցուցահանդեսը։ Նրան ներկայացրին նոր ռազմական կործանիչը` մեկ շարժիչ ունեցող «Սուխոյ» թեթև մարտավարական ինքնաթիռը, ինչպես նաև ավիացիոն տեխնիկայի մյուս նմուշները։
Այս տարի ուշադրության կենտրոն են ավիատեխնիկայի հեռանկարային նմուշները։ Մեկը հինգերորդ սերնդի կործանիչ է, մյուսը`Սու-57Է կործանիչի` արտահանման համար նախատեսված տարբերակը։ Ցուցադրվում է նաև նոր սերնդի ՊԴ-14 շարժիչ ունեցող, հայրենական արտադրության նորագույն քաղաքացիական ՄՍ-21 ինքնաթիռը։

 

Ցուցադրությունը կտևի հուլիսի 20-25-ը։ Հանդիսատեսի համար բաց կլինի հուլիսի 21-ից։ Համավարակի սահմանափակումների պայմաններում միջոցառումներին հնարավոր կլինի ներկա լինել միայն պատվաստումը հաստատող QR–կոդի կամ ՊՇՌ բացասական թեստի առկայության դեպքում։

 

Քաղաքականություն