Ռուսաստանը կարողանա համարվել կորոնավիրուսի դեմ պայքարի առաջամարտիկ երկիր, եթե ողջ բնակչությունը պատվաստվի. Աննա Պոպովա

Ռուսկան Роспотребнадзор գերատեսչական մարմնի ղեկավար Աննա Պոպովան հայտարարել է, որ հարկավոր է, որպեսզի Ռուսաստանի ողջ բնակչությունը պատվաստվի կորոնավիրուսի դեմ, որպեսզի Ռուսաստանը կարողանա համարվել կորոնավիրուսի դեմ պայքարի առաջամարտիկ երկիր։

 

 «Ես կարծում եմ, որ մենք պետք է մի քանի քայլ անենք՝ պատվաստենք ողջ բնակչությանը և ապա արդեն հավակնենք այն երկրի կարգավիճակին, որը ամենից առաջավոր փորձն ունի կորոնավիրուսի դեմ պայքարում։ Նշենք, որ ներկայումս ռուսների միայն 0,7 տոկոսն է անցել ամբողջական պատվաստում։ 

 

Հիշեցնենք նաեւ, որ հուլիսի 8-ի դրությամբ, Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 24 818 դեպք։ Առողջացել է 21 336 անձ, մահացության դեպքերի թիվը կազմում է 734։