Նախագահի սպանությունից հետո Հայիթիում ռազմական դրություն է․ ԱՄՆ դեսպանատունը դադարեցրել է աշխատանքը

Հայիթիի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կլոդ Ժոզեֆը հայտարարել է, որ նախարարների խորհուրդը որոշում է կայացրել հանրապետության տարածքում ռազմական դրություն սահմանելու մասին: Տվյալ որոշումն ընդունվել է երկրի նախագահի սպանությունից հետո:

«Նախարարներ խորհրդի արտահերթի նիստի ավարտին որոշել ենք ռազմական դրություն հայտարարել երկրի ողջ տարածքով»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ հայտնել է գործիչը պետական հեռուստատեսությամբ ելույթ ունենալիս:

 

Հավելենք նաև, որ Հայիթիում ԱՄՆ դեսպանատունը դեպքից հետո դադարեցրել է գործունեութոյւնը։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անհայտ անձինք գնդակահարել են Հայիթիի նախագահ Ժովենել Մոիսին` վերջինիս անձնական նստավայրում: Հարձակման ժամանակ նրա կինը ևս վիրավորվել էր և ավելի ուշ նույնպես մահացել է ստացած վնասվածքներից:

Քաղաքականություն

Պատահարներ