Բախվել են մոտոցիկլետն ու ավտոմեքենան

Այսօր՝ հուլիսի 7-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։  Ժամը 01։45-ի սահմաններում Նալբանդյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում՝ Ժողինստիտուտի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ՝ 23-ամյա Տիգրան Գասպարյանի վարած Lexus մակնիշի և 16-ամյա Արամ Մ-ի վարած Hayasa մակնիշի առանց համարանիշի մոտոցիկլը։ 


 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարրը, ում առաջինը օգնության է հասել Lexus-ի վարորդ Տ. Գասպարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

 

Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Lexus-ի վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության. պարզվեց, որ նա եղել է սթափ։


 

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Lexus-ի վարորդ Տ. Գասպարյանն աշխատում է ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում՝ որպես իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Քաղաքականություն