Հասարակություն

81 գլուխ անասուն ունենք, որոնք անցել են սահմանից այն կողմ․ Գեղարքունիքի մարզպետ

81 գլուխ անասուն ունենք, որոնք անցել են սահմանից այն կողմ․ Գեղարքունիքի մարզպետ

Մենք 81 գլուխ անասուն ունենք, որոնք անցել են այն կողմ: Այդ ուղղությամբ մենք չունենք վերջնական լուծում, կան բանակցություններ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

 

Սանոսյանը նշեց, որ այդ անասունները պատկանում են 5 ընտանիքի. «Մենք նրանց հետ աշխատում ենք, հանդիպել ենք: Այս ընթացքում նաև որոշակի փոքր ֆինանսական աջակցություն ենք ցուցաբերել: Հիմա պետք է սպասենք, եթե անասունները հետ կգան, ուրեմն կգան, եթե ոչ՝ պետությունն ինչ-որ բան կնախաձեռնի»:

 

Արոտավայրերի մասով մարզպետն ասաց, որ պատերազմից հետո որոշակի խնդիրներ ունեն. «Կան վայրեր, որտեղ որոշակի դժվարություններ կան արոտավայրերը, խոտհարկերն օգտագործելու մասով, հատկապես մայիսի 13-ից հետո:

Բայց նաև ունենք վայրեր, որտեղ մեր բանակային կորպուսը որոշակի լրացուցիչ ուժեր է կենտրոնացնում, որպեսզի բնակիչներն իրենց ավելի ապահով զգան»:

 

Սանոսյանը նշեց նաև, որ բարձրադիր վայրերում աշխատանքները դեռ չեն սկսել՝ հույս հայտնելով, որ մինչ դրանց սկսելը խնդիրները կկարգավորվեն ու բնակիչները կկարողանան հանգիստ կատարել իրենց աշխատանքը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250