
Ինչպե՞ս է ընթանում պատվաստումը, ի՞նչ է պետք իմանալ․ լրագրող Լիլիթ Աղաջանյանը կիսվել է սեփական փորձով

Լրագրող Լիլիթ Աղաջանյանն այսօր պատվաստվել է և իր ֆեյսբուքյան էջում կիսվել հետաքրաիր մանրամասներով․
«Քանի որ ինքս շրջիկ կետերում պատվաստվելուն էդքան էլ կողմ չեմ, ուղղակի հասկանում եմ, որ ստեղծվել են գործընթացն ավելի արագացնելու և պոլիկլինիկաների վիճակը չծանրացնելու համար, գնացի իմ տեղամասային պոլիկլինիկա։ Մեր բժշկի հետ նախապես խոսեցի, կանչեց ժամը 17։00-ին։ Անկետայում նշեց ինչ պատվաստում եմ ուզում, չափեց ջերմությունս՝ 36,4, կոկորդս նայեց, լսեց թոքերս և ուղարկեց պատվաստվելու։ Անգամ էդ ժամին հերթ էր, բժիշկներն էլ արդեն գերհոգնած։ Պարզվեց այսօր բավական շատ մարդ է գնացել պատվաստվելու․․․ Հերթեր էին գոյացել, քանի որ մեծ մասը սպասում էր Սպուտնիկին, դե միակ պատվաստանյութն է, որից դեռ էդպես լուրջ խնդիր աշխարհում չի գրանցվել։ Նաև շատ էինց մարդիկ, ովքեր ուզում էին մեկնել հանգստանալու, կան երկրներ, որտեղ բացի PCR տեստը, նաև պատվաստում պիտի լինի։
Ինձնից առաջ մի 10 հոգի կար, ինձնից հետո 5֊ն եկան։ Առջևում կանգնած հերթի մարդիկ կամ Չինականը ուզեցին կամ Աստրազենեկան։ Մեջներից մենակ ես էի Սպուտնիկ ուզել։
Սպուտնիկի պատվաստանյութը ամպուլաների մեջ է, սառնարանում, հանեցին տվեցին ինձ, ասեցին՝ ափիդ մեջ պահի, մինչև հալվի։ Գրեցին ասպես ասած անձնագիրը կամ հաստատող թուղթը՝ ով եմ, ինչ եմ ստացել ու երբ, մեկ էլ երկրորդի համար երբ պիտի գնամ։ Պատվաստող բժշկուհին դիմակով էր, ձեռնոցներով։ Ես էլ հասցրեցի նայեմ ամպուլայի վրա ժամկետը՝ կոնկրետ ինձ արված պատվաստանյութը արտադրվել է 2021․03 և պիտանի է մինչև ս.թ. սեպտեմբեր։
Պատվաստումը տևեց վայրկյան․ ծակած տեղը թեթև զգացնել է տալիս։ Ասեցին հետևելու եմ ջերմությանս, եթե 38֊ից կբարձրանա, ջերմիջեցնող, այսօր խմում եմ 2 լիտր հեղուկ, ծակած տեղը չեմ թրջում։ Մեկուսանալու կարիք չկա։
Պատվաստվելուց հետո տարիքով մարդկանց մի տասը րոպե պահում էին, որ տեսնեն՝ ոնց են։ Պոլիկլինիկայում իմ գտնվելու պահին չտեսա մի մարդու, ով եկել էր, ու ինչ որ պատճառաբանությամբ հետ ուղարկեցին կամ մերժեցին պատվաստել։ Քանի որ ինձ պատվաստել են Սպուտնիկով, երկրորդը՝ 21֊օր անց է։
Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում պատվաստվել թե ոչ, բայց աշխարհով պայքարում ենք բոլորիս գլխին պատուհաս դարձած վիրուսի ու իր մուտացիաների դեմ...եկեք վիճակը չծանրացնենք...մեկ ա մեզնից դիմակ կրող դուրս չի գա։ Բոլորիս առողջություն»,- գրել է լրագրողը։